Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Իմ կամքը, ձեր ուրախությունը

Իմ կամքը, ձեր ուրախությունը
29.06.2012 | 00:12

Հունիսի 29

Աստված մեր և Տեր մեր, առաջնորդիր մեզ, աղաչում ենք։ Առաջնորդիր և պահպանիր մեզ։

Դուք չեք կարող դուրս մնալ Իմ սիրո և հոգածության շրջանակներից։ Չմոռանաք այս։ Ոչ մի չարիք չի կարող մոտենալ ձեզ։ Իրադարձությունները, որ Ես օրհնում ու իրագործում եմ, անշուշտ, բարեբաստ կդառնան ձեզ համար։
Սակայն ձեր արած առաջին քայլը պետք է լինի` ձեր կամքը դնել Իմ առջև իբրև ընծա, որպեսզի Ես պատրաստ լինեմ լավագույնն անելու ձեզ համար։ Եթե վստահում եք Ինձ, ապա այս դեպքում էլ պետք է ապահով լինեք։
Ձեր երկրորդ քայլը պետք է լինի` վստահորեն մոտենալ ու ասել Ինձ, թե Ես բավականին հզոր եմ` ամեն բան անելու. «Թագավորների սրտերն Իմ կամքի ու իշխանության տակ են», և թե` չկա մի հրաշք, որ անկարելի լինի Ինձ համար. «Աստծո համար ամեն ինչ կարելի է» և «Ես ու հայրս մեկ ենք»։
ՈՒստի ամեն բան Ինձ թողեք։ ՈՒրախ եղեք, որ ձեր բոլոր գործերը հանձնում եք տիրական ձեռքերի իրավասությանը։ Ապահովության ու պաշտպանության համար ապահով եղեք։ Հիշեք, որ դուք չեք կարող տեսնել ապագան, իսկ Ես կարող եմ։
Դուք չեք կարող ըմբռնել ու տանել այդ. այդ պատճառով է, որ ձեզ քիչ առ քիչ եմ հայտնում ապագան։ Ընդունեք Իմ կամքը, և այդ ուրախություն կպատճառի ձեզ։

Դիտվել է՝ 12236

Մեկնաբանություններ